Գաղտնիության քաղաքականություն

Սահմանումներ

1. Ընկերություն
ՖԻՄ Ռեստո ՍՊԸ

2. Հաճախորդ՝
Ընկերության կայքում Պատվեր ներկայացնող կամ կայքում գրանցվող ցանկացած անձ

3. Կայք՝
Веб-сайт Компании - risapartments.com

4. Պատվիրել
Հաճախորդի կողմից Կայքի կամ հեռախոսազանգի միջոցով որևէ ապրանք առաքելու հայտ.

5. Առաքիչ
Ընդունված Պատվերները Հաճախորդներին մատուցող անձ

Գաղտնիության քաղաքականություն

1.1 Անձնական տվյալներ.

Ընկերությունը Պատվերների ընդունման և պատշաճ առաքման համար իր Հաճախորդներից հավաքագրում է ստորև նշված տվյալները և՛ առանց գրանցվելու արագ Պատվերի դեպքում, և՛ գրանցված հաճախորդի կողմից Պատվեր տալու դեպքում:

  • Հաճախորդի անուն/ազգանուն;
  • Էլ․ հասցե;
  • Հեռախոսահամար;
  • Առաքման հասցե;
  • Հաճախորդի IP հասցե;
  • Առցանց վճարման դեպքում նաև վճարման մասին տեղեկատվություն.

1.2 Անձնական տվյալների հավաքագրման մեթոդներ

Հաճախորդի տվյալները հավաքագրվում են, երբ:

  • Հաճախորդը արագ լրացնում է Պատվեր առանց գրանցվելու կամ մուտք գործելու կայք
  • Հաճախորդը գրանցվում է կայքում և լրացնում իր անձնական տվյալները հետագայում Պատվեր կատարելու համար

Նշված եղանակներով տվյալները լրացնելու դեպքում կամ հեռախոսազանգով պատվեր գրանցելիս տվյալները տրամադնելու դեպքում ենթադրվում է, որ Հաճախորդը համաձայն է կիսվել իր անձնական տվյալներով Ընկերության հետ։ Հաճախորդի տվյալները պահպանվում են Ընկերության համապատասխան շտեմարանում, և թարմացվում են Հաճախորդի կողմից ամեն անգամ նոր տվյալ լրացնելիս։

1.3 Անձնական տվյալների հավաքագրման նպատակներ

Հաճախորդների տվյանները հավաքագրվում են Ընկերության շտեմարանում ստորև նշված նպատակներո:

  • Հաճախորդին պատվերի հաստատման մասին տեղեկացնելու համար;
  • Կապ հաստատելու համար Հաճախորդի հետ Պատվերի առաքման համար կամ Պատվերի հետ կապված հարցեր առաջանալու դեպքում;
  • Գովազդային արշավներ իրականացնելու և Հաճախորդներին հետաքրքրող հաղորդագրություններ ուղարկելու համար;
  • Սպասարկման որակը բարելավելու և կայքի անխափան աշխատանքը ապահովելու համար:

1.4 Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց

Ընկերությունը իրավունք չունի Հաճախորդի կողմից լրացված անձնական տվյալները տրամադրել երրորդ անձանց կամ վաճառել դրանք։

Ընկերությունը միայն կարող է Հաճախորդի հեռախոսահամարը և հասցեն տրամադրել Առաքիչին՝ Պատվերը պատշաճ առաքելու համար։ Վերջինս պարտավոր է գաղտնի պահել անձնական տվյալները և միայն օգտագործել առաքումը ժամանակին տրամադրելու համար։

Բացառություն են կազմում ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերը, ինչպես նաև այն կողմերը, ովքեր Պայմաններով որևէ գործընթացում ունեն ուղղակի ներգրավվածություն օրինակ` բանկերը, հաշվապահական ընկերությունները, իրավաբանական ծառայություն մատուցող ընկերությունները և այլն: Վերջիններս չեն հանդիսանում երրորդ կողմ՝ պայմանով, որ պարտավորվում են պահպանել անձնական տվյալները մշակելու սույն կանոնները և պահպանել դրանց գաղտնիությունը, ինչպես Ընկերության աշխատակիցները:

1.5 Հաճախորդի իրավունքները անձնական տվյալների հավաքագրման և խմբագրման հետ կապված

Հաճախորդն իրավունք ունի դիտել և խմբագրել Ընկերության շտեմարանում հավաքագրված իր անձնական տվյալները:

Եթե հաճախորդը գրանցվում է կայքում, ապա դա կարող է արվել իր կողմից կայքի համապատասխան բաժնում: Այլապես հաճախորդը կարող է տեղեկացնել փոփոխության մասին՝ զանգելով կամ հաղորդագրություն ուղարկելով Ընկերությանը։ Նամակը կամ զանգը ստանալուց հետո հնարավորինս սեղմ ժամկետներում Ընկերությունը կխմբագրի անձնական տվյալները:

Հաճախորդը նաև իրավունք ունի Ընկերությունից պահանջել ջնջել հավաքագրված անձնական տվյալները, եթե այևս չի ցանկանում գրանցել պատվերներ կամ մասնակցել Ընկերության կողմից անցկացվող գովազդային արշավներին: