TERMS AND CONDITIONS

Սահմանումներ

1. Ընկերություն
ՖԻՄ Ռեստո ՍՊԸ

2. Հաճախորդ՝
Ընկերության կայքում Պատվեր ներկայացնող կամ կայքում գրանցվող ցանկացած անձ

3. Կայք՝
Веб-сайт Компании - risapartments.com

4. Պատվիրել
Հաճախորդի կողմից Կայքի կամ հեռախոսազանգի միջոցով որևէ ապրանք առաքելու հայտ.

5. Առաքիչ
Ընդունված Պատվերները Հաճախորդներին մատուցող անձ

6. Terms and Conditions:
Terms and conditions for registering an Order, submitting personal information, and the Privacy Policy applicable to the Website.

Վաճառքի և առաքման ընդհանուր պայմանները

2.1 Կողմերի միջև ծագող իրավահարաբերությունները

Ընկերությունը Պատվեր ստանալուն պես, այն անմիջապես փոխանցում է խոհարարներին և համապատասխան սեղմ ժամկետներում կատարում առաքում: Եթե որևէ պատճառով առաքումը հնարավոր չէ կազմակերպել, ապա Ընկերությունը հնարավորինս շտապ տեղեկացնում է Հաճախորդին այդ մասին: Ընկերությունը պատասխանատվություն է կրում Պատվերի որակի և առաքման որակի համար՝ մասնավորապես առաքման ուշացման կամ այլ խնդիրների համար։

2.2 Առցանց վճարում

Առցանց վճարման հետ կապված որևէ խնդիր առաջանալու դեպքում Հաճախորդը կարող է դիմել Ընկերությանը՝ զանգահարելով +374 700218 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ resto@fym.group հասցեով:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի վճարումների ուշացման, չեղարկման, ինչպես նաև վճարային այլ խնդիրների դեպքում։

2.3 Բողոքներ և առաջարկներ

Հաճախորդը դժգոհությունների, առաջարկների կամ այլ մեկնաբանությունների դեպքում կարող է զանգահարել +374 700218 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակ ուղարկել resto@fym.group հասցեով:

2.4 Նամակներ և անցանկալի նամակներ (Սպամ)

Երբ հաճախոդրը տրամադրում է իր անձնական տվյալները, մասնավորապես իր էլեկտրոնային հասցեն, ապա համաձայնվում է մասնակցել գովազդային արշավներին և ստանալ էլեկտրոնային նամակներ նոր ապրանքների և առաջարկների մասին։

Հաճախորդը կարող է հրաժարվել այդ նամակների ստացումից սեղմելով «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը գտնվում է ստացած նամակում: Այդ դեպքում միակ նամակը, որը Հաճախորդը կստանա Ընկերության կողմից, կլինի Պատվերի հաստատման նամակը:

2.5 Հեղինակային իրավունքի պաշտպանություն

Կայքում առկա ողջ տեղեկատվությունը ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ Կայքի դիզայնը, տեսաձայնագրությունները, տեքստերը, գրաֆիկ պատկերները, լոգոները, ծրագիրը, պատկանում են Ընկերությանը՝ հեղինակային իրավունքով, կամ վերջիններս ունեն դրանք օգտագործելու համապատասխան լիցենզիա կամ այլ իրավական հիմք:

Վերոնշյալ մտավոր սեփականության օբյեկտները պաշտպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.6 Քեշբեք

Ընկերությունը կարող է իր գրանցված օգտատերերին առաջարկել 2% քեշբեք բոնուս Ընկերության կայքի միջոցով առցանց կատարված յուրաքանչյուր առաքման պատվերի համար:

Այս բոնուսը կուտակվում է Հաճախորդի հաշվում և կարող է օգտագործվել Հաճախորդի կողմից Ընկերության կայքի միջոցով ապագա առաքման պատվերներ կատարելու համար: Այս բոնուսները կարող են օգտագործվել ամբողջությամբ կամ մասնակիորեն:

Այս քեշբեք բոնուսները չեն կարող փոխանակվել կանխիկի կամ օգտագործվել որևէ այլ նպատակով կամ որևէ այլ վայրում, բացառությամբ այս կետում նշված դեպքերի:

3. Այլ դրույթներ

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում կայքի տեխնիկական խնդիրների համար:

Հաճախորդը կարող է կապվել Ընկերության հետ տեխնիկական խնդրի դեպքում, որը կլուծվի անհապաղ: Պայմանները հասանելի են ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Կողմերի միջև իրավական հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքները:

Կողմերի միջև վեճերը լուծվում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Պայմանները կարող են թարմացվել ցանկացած պահի՝ կայքում դրանք հրապարակելով: Թարմացված տարբերակի հրապարակումից հետո Օգտատիրոջ կողմից կայքից շարունակական օգտագործումը կհամարվի Օգտատիրոջ կողմից փոփոխված պայմանների ընդունում: