RIS Opera
բնակարաններ
YEREVAN

Ժամանակակից բնակարաններ
Երեվանի փոքր կենտրոնում։

Ի՞ՆՉ Է RIS OPERA APARTMENTS YEREVAN-Ը

RIS Opera Apartments Yerevan-ում մենք առաջարկում ենք բնակարաններ Երևանի կենտրոնում թե՛ բիզնես ճանապարհորդների, թե՛ անհատական կամ ընտանիքով հյուրերի համար։ Բնակարաններն ամբողջովին նոր են և վերանորոգված են ժամանակակից մինիմալիստական դիզայներական լուծումներով:

ԻՆՉՈՒ՞ RIS OPERA APARTMENTS YEREVAN

Նրանց համար, ովքեր ձգտում են քաղաքային կյանքի զարկերակին, RIS Opera Apartments Yerevan–ը հանդիսանում է կատարյալ ընտրություն՝ շրջապատված լինելով խանութների, տեսարժան վայրերի և ժամանցի ընտրանքներով: Գտնվելով Երևանի կենսունակ կենտրոնում՝ այս բնակարանները հյուրերին հնարավորություն են տալիս վայելել քաղաքի աշխուժությունը։

բնակարաններ

Ստուդիո բնակարան

Բարի գալուստ ստուդիո բնակարան, որտեղ կարող եք ընտրություն կատարել ընդարձակ king size մահճակալի (180x200 սմ) և երկու մեկտեղանոց մահճակալների միջև: Հյուրասենյակում կա լրացուցիչ բացվող բազմոց (125x190 սմ)։ 32 քմ մակերեսով այս բնակարանը գտնվում է քարե 6 հարկանի հմայիչ շենքի 6-րդ հարկում (առանց վերելակի):

Մտածված դիզայնով այս բնակարանն կահավորված է չորս հոգու համար նախատեսված ճաշասեղանով և սուրճի երկու սեղանով: Վայելեք թարմ և մաքուր սրբիչների, խալաթների և սպիտակեղենի հարմարավետությունը՝ համալրված այնպիսի հարմարություններով, ինչպիսիք են վարսահարդարիչը, արդուկը և արդուկի սեղան, տաք ջուրը, ջեռուցումն ու օդորակիչը:

6-րդ հարկում գտնվող 24-ժամյա անվճար առանձին լվացքատունն առաջարկում է լվացքի և չորացման մեքենաներ, լվացքի փոշի և հագուստի կոնդիցիոներ: Շենքի ընդունարանն աշխատում է 9:00-ից մինչև 18:00-ն:

Մեկ սենյականոց բնակարան

43 քմ մակերեսով այս մեկ սենյականոց բնակարանն առաջարկում է ընտրություն մեծ երկտեղանոց մահճակալի (180x200 սմ) և երկու մեկտեղանոց մահճակալների միջև՝ հրավիրելով հանգստանալու 6 հարկանի քարե շենքի վերին հարկերում (առանց վերելակի):

Հյուրասենյակը կահավորված է ընդարձակ բացվող բազմոցով (210x210 սմ), չորս հոգու համար նախատեսված ճաշասեղանով և սուրճի երկու սեղանով։ Բնակարանում տրամադրվում են թարմ և մաքուր սրբիչներ, խալաթներ, սպիտակեղեն և մի շարք այլ հարմարություններ՝ արդուկ և արդուկի սեղան, վարսահարդարիչ, տաք ջուր, ջեռուցում և օդորակիչ։

   

Լոֆթ բնակարան երկտեղանոց մահճակալով

Զգացեք այս 68 քմ մակերեսով բնակարանի ընդարձակությունը, որը գտնվում է 6 հարկանի քարե շենքի վերին հարկերում (առանց վերելակի) և ունի մեծ երկտեղանոց մահճակալ (200x200 սմ), իսկ հյուրասենյակում տեղադրված է բացվող բազմոց (210x210 սմ) և հարմարավետ բազկաթոռ։

Հավաքվեք չորս հոգու համար նախատեսված ճաշասեղանի կամ 2 սուրճի սեղանների շուրջ: Վայելեք ժամանցը հյուրասենյակում 42 դյույմանոց LED սմարթ-հեռուստացույցով, կաբելային ալիքներով և սթրիմինգային ծառայությունով, ինչպես նաև անվճար Wi-Fi-ով:

RIS Opera Apartments Yerevan-ը RIS Apartments-ի մի մասն է, որը համատեղում է տարբեր տեսակի բնակարանների հավաքածուներ՝ ցանկացած հյուրի կարիքները բավարարելու համար: RIS ապրանքանիշի ներքո գործող բնակարանները կիսում են ընդհանուր գաղափար. յուրաքանչյուր հյուր պետք է զգա պատկանելության զգացումը շրջակա միջավայրում և ստանա ամենաբարձր որակի սպասարկում:

Տեսադարան

Բացահայտեք մեր բնակարանները և հարմարությունները։