Զգացեք ձեզ
ինչպես տանը
Հատուկ նախագծված բնակարաններ, որոնք համատեղում են տեղական մշակույթը եվ հարմարավետությունը։
RIS Apartments-ը միավորում է տարբեր տեսակի բնակարանների հավաքածուներ՝ ցանկացած հյուրի կարիքներին համապատասխան։ RIS ապրանքանիշի տակ գործող բնակարաններին կապում է մեկ ընդհանուր գաղափար․ յուրաքանչյուր հյուր պետք է զգա միջավայրի հյուրընկալությունը և ստանա ամենաբարձրակարգ սպասարկումը։
4
RIS հաստատությունները
9.5/10
Միջին գնահատականը բոլոր հարթակներում
120 000
Հյուր՝ վերջին տարվա ընթացքում
RIS Apartments-ի ժամանակագրությունը
Մարտ, 2016
RIS Apartments-ի մեկնարկը
Մենք սկսեցինք տրամադրել կառավարման ծառայություններ վարձակալությամբ հանձնվող բնակարանների համար, ինչը, ի վերջո, հանգեցրեց RIS Central Apartments Yerevan-ի ստեղծմանը։
Մայիս, 2018
Ապարտհոթելի հայեցակարգ՝ RIS Dalma Collection Yerevan
Մենք մշակեցինք ապարտհոթելի հայեցակարգ՝ նախատեսված Dalma Mall-ին հարակից տարածքի համար։ RIS Dalma Collection Yerevan-ը սկսեց գործել մայիսի վերջին և անմիջապես գրավեց միջազգային ճանապարհորդների և տեղացիների ուշադրությունը, ովքեր փնտրում էին կացության բացառիկ տարբերակներ:
Սեպտեմբեր, 2022
Ընդլայնում դեպի Ծաղկաձոր՝ RIS Holiday Apartments Tsaghkadzor
Մենք հաստատեցինք մեր ներկայությունը Ծաղկաձորում՝ Հայաստանի ամենահայտնի հանգստավայրում, որը գտնվում է մայրաքաղաքից ընդամենը 55 կմ հեռավորության վրա: RIS Holiday Apartments Tsaghkadzor-ը RIS Apartments-ի երրորդ հաստատությունն էր և առաջինը, որը գտնվում էր Երևանից դուրս:
Ապրիլ, 2023
Վերադարձ կենտրոն
RIS Opera Apartments Yerevan-ի բացմամբ մենք կրկին վերադարձանք Երևանի կենտրոն։
Ապրիլ, 2024
RIS Signature Villa Zovuni
RIS Signature Villa Zovuni-ի բացումը մեզ համար կարևոր իրադարձություն էր, քանի որ մենք մուտք գործեցինք շքեղ վիլլաների շուկա՝ առաջարկելով յուրօրինակության և նրբագեղության նոր մակարդակ Հայաստանի հյուրընկալության ոլորտում: Այս քայլը վկայում է մեր հանձնառության մասին՝ դիվերսիֆիկացնել մեր առաջարկները և բավարարել Հայաստանում բարձրակարգ կացության վայրերի աճող պահանջարկը:
Նոյեմբեր, 2025
Երկար սպասված ընդլայնում
RIS Dalma Collection Yerevan-ի նոր՝ 13-րդ հարկում բացվեց Frame at RDCY սրճարանը, որը սպասարկելու է թե՛ հյուրանոցի հյուրերին, թե՛ պարզապես իրենց օրը համեղ ուտեստներով և գեղեցիկ տեսարաններով վայելել ցանկացողներին։
Գալիք նախագծեր
RIS Mashtots Apartments
Yerevan
RIS Resort-ի ներքո գործող հյուրանոց Tsaghkadzor hills-ում
Միացե՛ք մեր աճող թիմին…
Ձևավորե՛ք հյուրընկալության ապագան՝ միացե՛ք մեզ, որտեղ ձեր ներուժը համապատասխանում է նպատակներին։
Հաճախակի տրվող հարցեր
Ամրագրելու համար այցելեք կայքի համապատասխան բաժին, կամ կապ հատատե՛ք մեզ հետ կայքում նշված հեռախոսահամարներով:
Առցանց ամրագրման դեպքում Դուք նշված էլեկտրոնային հասցեին կստանաք հաստատման անդորրագիր: Հեռախոսազանգով ամրագրման դեպքում մեր թիմը Ձեզ կուղարկի հաստատման նամակ և կտեղեկացնի հետագա ընթացակարգերի մասին։
Սենյակը հասանելի է ժամը 15:00-ից, իսկ դուրսգրման ժամը 12։00–ն է։ Սահմանված ժամից շուտ սենյակ մուտք գործելու կամ ուշ դուրս գալու հնարավորությունը կախված է հասանելիությունից։ Հավելյալ ժամերի համար կարող է գանձվել լրացուցիչ վճար։
Նարգիլեի, ծխախոտի, վեյփի և էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը բնակարանների ներսում և ընդհանուր տարածքներում խստիվ արգելվում է։ Ծխելը թույլատրվում է միայն պատշգամբներում։
Նարգիլեի, ծխախոտի, վեյփի և էլեկտրոնային ծխախոտի օգտագործումը բնակարանների ներսում և ընդհանուր տարածքներում խստիվ արգելվում է։ Ծխելը թույլատրվում է միայն պատշգամբներում։
Ընտանի կենդանու կացության համար անհրաժեշտ կլինի վճարել 25000 դրամ միանվագ գումար և 50000 դրամ դեպոզիտ: Դեպոզիտն ամբողջովին ետ է վերադարձվում դուրսգրման ժամանակ՝ բնակարաննը ստուգելուց հետո:
Բնակարան մուտք գործելու իրավունք ունեն միայն գրանցված հյուրերը։